ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խուլիգանության՝ 8, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, անօրինական միգրացիայի կազմակերպման և փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի և թմրամիջոցների, հոգեմետ նյութեր, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 4 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: