Հայ-թուրքական հարաբերությունների թնջուկը գեներացրել է վտանգ․ պետք է գտնենք գոյակցության բանալին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 10:06
«Ինտերը» պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 19-ի դրությամբ
19.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
19.02.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
Բոլորը

«Հարևան երկրների հետ փոխհարաբերություններ կառուցելիս մենք պետք է առաջնորդվենք բացառիկ բարեկամական մթնոլոտ ստեղծելով՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական հարթակներում․ դա է մեր առաքելությունը․ մենք աջակցում ենք ժողովուրդների բարեկամությանը,- այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Մենք այս պահին կանգնած ենք խրթին խնդիրների առջև, որոնք պարունակում են երկու թնջուկ՝ առաջինը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն են, երկրորդը՝ հայ-թուրքական հարաբերություններն են։ Այս թնջուկների առկայությունը գեներացրել է վտանգ ՀՀ-ի և Հայաստանի ժողովրդի համար։

Վրաստանի օրինակով մենք պետք է կարողանանք մեզ շրջապատող բոլոր երկրների հետ գտնել գոյակցության բանալին, որը հնարավորություն կտա խաղաղ ապրել՝ չունենալով իրար ոչնչացնելու ծրագրեր․․․ Այս տեսանկյունից Վրաստանի հետ հարաբերությունները կարող են դառնալ լավագույն «պիլոտային նախագիծը», և մենք պետք է ձգտենք նման հարևանային ռեժիմի մյուս հարևանների հետ։ Այսպիսով, նաև մյուս էթնոսների հետ հարաբերություններում պետք է ձգտենք։ Եվ, ի վերջո, չմոռանանք, որ որտեղ քամի ես ցանում, փոթորիկ ես հնձում»,- նշեց Արսենյանը։

Նախագծի զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր խոսքում ընդգծեց, որ վերջին տարիներին Վրաստանի հետ հարաբերությունները կառուցում ենք միմյանց չվնասելու, միմյանց զգայունություններն ամբողջությամբ հաշվի առնելու վրա։

«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն, այն ուժի մեջ կմտնի հուլիսի սկզբից։

Մանրամասները՝ տեսանյութում։