Օվերչուկը պնդել է,թե «Արևմուտքը խոչընդոտում է ապաշրջափակման գործընթացին»

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում խոսել է տարածաշրջանի ապաշրջափակման «գործընթացը խոչընդոտելու Արևմուտքի փորձերի մասին»։

«Մենք գիտենք, և դա երևում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո, որ այդ հանդիպումներում քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրները։ Միաժամանակ, նշվում է այս հարցում կողմերի ձեռք բերած առաջընթացը։ Ինչպես հասկանում եք, այս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թեև պարզ է, որ եվրոպացիները չեն նշի այդ մասին»,-ասել է Օվերչուկը։

Նա պնդել է, որ բանակցային գործընկերները համաձայն են, որ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ստեղծված հարթակն այն վայրն է, որտեղ այսօր ամենամեծ առաջընթացն է գրանցվել և արդյունք է նկատվում։

«Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բոլորի համար բացասական հետևանքներ կունենա»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։

Խոսելով Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասին՝ ՌԴ փոխվարչապետն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է։

«Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի տնտեսական հաջողությունները, որոնք հանդիսանում են  օրինակ ու ապացույց  Ռուսաստանի ղեկավարության կողմից իր հարևաններին առաջարկվող ինտերգրացիոն կուրսի հավատարմության։ Նույնիսկ չեմ էլ ուզում մտածել Հայաստանի ու Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին,դրան չափանզանց ակնահայտ են»,-  նշել է Օվերչուկը։