Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարություններին, որոնք վերաբերում էին նախօրեին Հակարիի կամրջի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքին, ինչպես նաև Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը։

«Մենք կտրականապես հերքում ենք Փաշինյանի այն անհեթեթ հայտարարությունները, թե, իբր, Ադրբեջանն է սահմանամերձ հատվածներում սադրանքի նախաձեռնողը»,- ասվում է  հայտարարության մեջ։

Բաքուն նաև հերքում է է ՀՀ վարչապետի այն հայտարարությունները, որ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը հանգեցրել է լարված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման։

Ադրբեջանը նաև փորձում է անհիմն կերպով սեփական սադրանքի մեջ մեղադրել Հայաստանին՝ նշելով, թե Երևանի  «նպատակն է՝ կանխել սահմանային անցակետի հաջող, անվտանգ, ազատ շահագործումն ու օգտագործումը»։

Բացի այդ՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «դադարեցնել սադրանքները, պատասխանատվությամբ և կառուցողականորեն մոտենալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին»։

Հավելենք, որ համացանցում տարածվել են Բաքվի սադրանքներն ապացուցող տեսանյութեր։ Մասնավորապես, թե ինչպես են Ադրբեջանի սահմանապահները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ տեղադրել։

Էմմա Չոբանյան