Միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ. Արցախի ԱԳՆ-ն՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին

Լուրեր

16.12.2025 | 13:42
ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություն չունի. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:33
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
16.12.2025 | 13:27
Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովի վրա խոցել է անկառավարելի դարձած անօդաչու թռչող սարք
16.12.2025 | 13:20
Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար
16.12.2025 | 13:11
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրո կտրամադրի. Հունգարիայի վետոն վերացվել է
16.12.2025 | 13:08
Ժողովուրդը Փաշինյանին պիտի պատասխանի փողոցային պայքարով, եթե չստացվեց` ընտրություններով. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:06
Հայտնի է Ֆինալիսիմայի անցկացման օրը
16.12.2025 | 12:59
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:53
Շրջվողը դեմ չէր շրջվելուն․ Խաչատրյանը՝ Արցախում Հարությունյանին Շահրամանյանով փոխարինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:45
Մոսկվան ուզում է մասնակցել TRIPP-ին,իսկ Թեհրանը դեմ է նախագծին// ԱԽ քարտուղարը Լոնդոն կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 12:42
Մերձմոսկվայում դանակով զինված աշակերտը մտել է դպրոց ու վիրավորել մի քանի մարդու. մեկ աշակերտ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:35
Շնչառական վարակներն ակտիվացել են․ ինչպես պայքարել․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:33
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:25
Ուկրաինան հայտնել է Նովոռոսիյսկի նավահանգստում ռուսական սուզանավին հարվածելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:22
Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը: Հայտարարությունը՝ ստորև.

«Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում:

44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։ Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել է 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։

Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը։

Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական և անհատական ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը և մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»։