ԱՄՆ-Չինաստան լարվածության ֆոնին՝ Իլոն Մասկից հետո Պեկին է մեկնել Բիլ Գեյթսը. նա հանդիպել է Սի Ցզինպինին

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ մինչ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը շարունակում է բարձր մնալ, գրում է BBC-ն։

Չինական պետական լրատվականների հաղորդմամբ՝ Սի Ցզինպինը Գեյթսին ասել է, որ նա «առաջին ամերիկացի ընկերն է, ում հետ նա Պեկինում հանդիպել է այս տարի»։

Այս շաբաթավերջին Չինաստան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես հաճախ եմ ասում, որ չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը մարդկանց մեջ է, և մենք միշտ նայում ենք ամերիկացի ժողովրդին, և հուսով ենք, որ երկու ժողովուրդները կշարունակեն բարեկամ լինել»,- ասել է Չինաստանի նախագահը։

Սա վերջին տարիներին Չինաստանի նախագահի առաջին հանդիպումն է օտարերկրյա գործարարի հետ: Նա դադարել էր արտասահման մեկնել 2020 թվականին, երբ Չինաստանը փակեց իր սահմանները համաճարակի ժամանակ։ Հայտնի է, որ Սին և Գեյթսը վերջին անգամ հանդիպել են 2015 թվականին:

Այս տարի ավելի վաղ Չինաստան են մեկնել նաև Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, JP Morgan-ից Ջեյմի Դայմոնը և Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը։ Նրանք հանդիպումներ են անցկացրել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն ոչ երկրի նախագահի։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Պեկին կատարած այցի ընթացքում Իլոն Մասկը հանդիպել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Չինաստանի արտաքին գործերի և արդյունաբերության նախարարների հետ։

Էմմա Չոբանյան