Ալեն Սիմոնյանը Լոնդոն է մեկնել բիզնես դասով․ պատվիրակության գործուղման ծախսերը կազմել են շուրջ 13 մլն դրամ

Լուրեր

25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոն է մեկնել ինքնաթիռի բիզնես դասով։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ԱԺ աշխատակազմից։ Նշենք, որ հունիսի 6-9-ը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Մեծ Բրիտանիայի թագավորություն։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել է 12 հոգի՝ ներառյալ ինքը։

Պատվիրակության մյուս անդամները Լոնդոն են մեկնել էկոնոմ դասով։ Ընդհանուր ճանապարհածախսի համար պետբյուջեից հատկացվել է 5,7 մլն դրամ։ Ալեն Սիմոնյանը և պատվիրակության մյուս անդամները՝ ՔՊ-ականներ Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը, Սոնա Ղազարյանը, դաշնակցական Արթուր Խաչատրյանը և ԱԺ աշխատակազմի անդամները գիշերել են Լոնդոնի Royal Garden հյուրանոցում։ Այս հյուրանոցը գտնվում է Քենսինգթոնյան պալատի մոտ։ Ալեն Սիմոնյանի և մյուսների գիշերակացի համար վճարվել է 4,1 մլն դրամ։ Պատվիրակության անդամներին ընդհանուր 2,5 մլն դրամ է հատկացվել որպես օրապահիկ, 560 հազար դրամ էլ՝ վիզայի համար։ Ընդհանուր ծախսերը կազմել են 12,8 մլն դրամ։

Նարեկ Կիրակոսյան