ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

Լուրեր

13.04.2026 | 20:22
Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ ռաբոնա հարվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:10
Մագյարը խոստացել է չարգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը
13.04.2026 | 20:00
Փաշինյանը շառից-փորձանքից հեռու՝ ճիշտ կանի մնա իր գրասենյակում․ միշտ մի վնաս գալիս է, նայեք վերջին 10 բեմելները․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:53
Այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն
13.04.2026 | 19:41
Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը. Նեթանյահու
13.04.2026 | 19:30
Սամվել Կարապետյանը ՌԴ-ի շահերն է պաշտպանում՝ ՀՀ-ի հետ կապ չունի․ այլ շահ չունի, քան մեր կախվածությունը խորացնել, վասալ դարձնել․ Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:19
Մալխաս Ամոյան․ Լավ մարզավիճակում եմ Եվրոպայի առաջնությունից առաջ, կփորձեմ նվաճել 5-րդ ոսկե մեդալը
13.04.2026 | 19:08
ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը սկսվել է
13.04.2026 | 19:00
Ավտոբուսի վարորդի ծեծի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
13.04.2026 | 18:49
Արմեն Բաբալարյան․ «Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժվել է Գերմանիայում, իսկ հիմա գորգի վրա է, մարզվում է»
13.04.2026 | 18:37
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է մինչև 24 տարի
13.04.2026 | 18:28
Գյումրիում սպանության նախապատրաստության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
13.04.2026 | 18:19
Իտալական առաջատար ակումբներից մեկն ակտիվ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ․ գործակալ
13.04.2026 | 18:13
ԱԺ ընտրություններին առաջադրման փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է, բայց քաղաքական ուժերը դեռ չեն շտապում
13.04.2026 | 18:10
Ավտոբուսի ծեծված վարորդը հիվանդանոցում է հայտնվել // ԵԽ հանձնակատարի նամակը Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին:

Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել եւ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ:

Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում:

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը: