Չեք թողնում ընդդիմություն ձևավորվի, զբաղեցրել եք դաշտը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հանդես գալով արտահերթ ելույթով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն 133 տարվա կուսակցություն է։

Ի պպատասխան Սիմոնյանն ասաց․ «Միշտ ինձ հետաքրքիր է, երբ ասում եք՝ 133 տարվա, ուզում եմ հասկանալ, գինի՞ է, ի՞նչ է։ Այդ 133-ը կարևոր չէ, հետաքրքիր է, թե այդ 133 տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ եք գրանցել։ Դուք 133 տարվա մի մասի մեջ ամբողջ ընթացքում բոլոր իշխանությունների հետ համագործակցել եք։ Մենք մաքրում-մաքրում ենք ձեր համագործակցության հետևանքը, մինչև հիմա չենք կարողանում մաքրել»։

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին։ «Տիկին Կյուրեղյանը «Գելափի» հարցումն է օրինակ բերում, 1 տոկոս է Դաշնակցության վարկանիշը, հասկանո՞ւմ եք։ «Դոգ» մականունով կերպարինը 1․5 տոկոս է, ձերը՝ 1 տոկոս է։ Մենք ուրախ չենք, մենք տխրում ենք, որովհետև մեզ ընդդիմություն է պետք, յուրաքանչյուր իշխանությանը պետք է առողջ ընդդիմություն։

Մենք չունենք ընդդիմություն, եթե դուք ձեզ ի նկատի ունեք, դուք ընդդիմություն չեք։ Դուք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փողերով զբաղեցնում եք ընդդիմության դաշտը և չեք թողնում, որ ընդդիմություն ձևավորվի․․․
Գնացե՛ք «Դոգի» հետ մրցեք, դա է ձեր մակարդակն այսօր դարձել»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, թե խորհրդարան է վերադառնալու իր սեփական օրակարգով։
«Ո՞րն է ձեր օրակարգը, 1 մլն դոլարանոց հարց, կասե՞ք՝ ո՞րն է ձեր օրակարգը։ Էդ որ գալիս եք, վարկանիշներից եք խոսում, տիկին Կյուրեղյան, ինչո՞ւ չեք պահանջում նոր ընտրություններ։ Գիտե՞ք ինչու չեք պահանջում, որովհետև զրո ձայն եք հավաքելու։

Արծվիկ Մինասյանը գալիս է, սկսում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությունն անել։
Դուք ինչո՞ւ եք Ռոբերտ Քոչարյանի բեռը՝ մարտիմեկախառը, մարդկանց ձեռքից բիզնեսներ խլելախառը վերցնում ձեզ վրա։
Ռոբերտ Քոչարյանը մի գեղեցիկ օր, տիկին Արեգնազի ասած, Միկոնոս է թռնելու, այնտեղ տուն է առնելու և ապրելու է։ Դուք մնալու եք այստեղ, ինչո՞ւ եք այդ ամեն ինչը վերցնում ձեզ վրա․․․

Իսկ խոսե՞լ եք Քոչարյանի հետ, ասե՞լ եք՝ Մեղրին էդ ո՞նց էիր տալիս։
Իսկ Վազգեն Մանուկյանի հետ խոսե՞լ եք, Նաիրի Հունանյանի հետ ինքն ի՞նչ հարաբերություններ էր ունեցել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից հակադարձում էր։

Սիմոնյանը շարունակեց․ «Իսկ ո՞վ է Նաիրի Հունանյանին ընդունել Դաշնակցության շարքեր»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց․ «Պարո՛ն Մանուկյան, լռեք, դուրս եկեք այստեղից»։

«Իսկ Հոկտեմբերի 27-ից առաջ ներվայնանում էի՞ք, որ անվտանգությունը մեծ էր կամ փոքր էր, չէի՞ք անհանգստանում, չէ՞։
Իսկ ատելության խոսքի համար նկատողություն արեցի՞ք ձեր գործընկերոջ, որը համար մեկ ամբիոնից տեռորից էր խոսում»,- նշեց ԱԺ նախագահը՝ ըննդիմությանը հորդորելով, որ եթե ուզում են օգուտ տալ պետությանը, առանց պիտակավորումների՝ քննարկումներ անցակացնեն իշխանության հետ, այլապես, ըստ նրա, մնալու են լուսանցքում։

Մանրամասները՝ տեսանյութում։