Ալեն Սիմոնյանն ու  կինը բնակարաններ են գնել «Բյուրեղ» համալիրում

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անցած տարի «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան է ձեռք բերել։ Այդ նպատակով նա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին որպես փոխառություն վճարել է 53․8 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նրա ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից։

Սիմոնյանը ունի ևս մեկ բնակարան Երևանի Կենտրոնում, որը միանձնյա գնել է 2019 թ-ին։

Անցած տարի Ա․ Սիմոնյանը, ըստ հայտարարագրի, 90 օրից ավելի բնակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատանը։ Ենթադրաբար, սա բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր Կոնդի ամառանոցում է։

Ավտոմեքենա, արժեթղթեր, այլ ներդրումներ, 4 մլն դրամը գերազանցող գույք Աժ նախագահը չի հայտարարագրել։

Տարեվերջին Սիմոնյանի բանկային միջոցները կազմել են մոտ 850 հազար դրամ և 705 դոլար, կանխիկը՝ 24 մլն դրամ։

ԱԺ նախագահի ընդհանուր եկամուտներն անցած տարի կազմել են 70․1 մլն դամ, որից 14․4 մլն աշխատավարձն է, 7 մլն դրամ վարձակալության տրված գույքից ստացված վճարը, 48․3 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկից», իսկ 378 հազար դրամը այլ եկամուտ է՝ ստացված քաղաքացի Ն․ Մանթաշյանից։

Սիմոնյանի վարկային պարտավորությունների մայր գումարը տարեվերջին կազմել է 65․9 մլն դրամ, իսկ  վարկի մարմանը տարվա ընթացքում ուղղվել է մոտ 5․9 մլն դրամ։

Ա․Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է։

ԱԺ նախագահի կինը՝ Մարիամ Մարգարյանն, իր հերթին 2022թ-ին «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տվել է 53․9 մլն դրամ փոխառություն, այսինքն՝ կառուցվող համալիրում ձեռք է բերել բնակարանի գնման իրավունք։ Հաշվի առնելով, որ «Ջերմուկ Գրուպ»-ին ամուսինների տված փոխառությունների ծավալը նույնը չէ, կարելի է ենթադրել, որ նրանք գնել են 2 տարբեր բնակարաններ։ 

2014 թ-ից նա միանձնյա 1 բնակարան ունի Երևանի Կենտրոնում, նաև 2021 թ-ին գնել է նույն տարրվա արտադրության LAND ROVER մակնիշի ավտոմեքենա։

Տարեվերջի դրությամբ բանկում դրամական միջոցներ չի ունեցել, իսկ որպես կանխիկ հայտարարագրել է 2100 դոլար և 2․5 մլն դրամ։

Ա․Սիմոնյանի կինը «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն ու տնօրենն է, նաև «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ-ի տնօրեն-գլխավոր խմբագիրն է։

Մարգարյանի տարեկան եկամուտը կազմել է 68․5 մլն դրամ, որից 8 մլն դրամը աշխատավարձ է «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ»-ից, 11․2 մլն դրամը՝ աշխատավարձ «ՖՐԻ ՆՅՈՒԶ»-ից, 48․4 մլն դրամը՝ վարկ «Հայէկոնոմբանկից», 726 հազար դրամ՝ վարկ «Ամերիաբանկից», և 159 դոլար որպես տոկոս է ստացել «Հայէկոնոմբանկին» տրված փոխառության դիմաց։

 

Գայանե Խաչատրյան