Ո՛չ սնունդ կա, ո՛չ հարմարություն․ Ալիևը Լաչինում ադրբեջանցիներին պատանդի կարգավիճակո՞ւմ է պահում

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները դարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի քարոզչական գործիքը։ Ալիևներն այստեղ ակտիվորեն բիզնես գործունեությամբ են զբաղվում, իսկ ադրբեջացիների մուտքն այս տարածքներ արգելված է․ նրանք հնարավորություն ունեն այցելելու հատուկ թույլտվությամբ՝ պետության կողմից կազմակերպվող վճարովի տուրերով։

Վերաբնակեցման մասին հայտարարությունները ևս քարոզչական նպատակ ունեն։ Նախ՝ իշխանությունները վերաբնակեցրել են խիստ սահմանափակ թվով մարդկանց՝ պատրանք ստեղծելով, թե հոգում են մարդկանց կարիքները, լավագույն պայմաններն են ստեղծում, ինչն իրականությանը չի համապատասխան։

Մասնավորապես, մայիսի վերջին Բաքուն 20 ընտանիքի տեղափոխել էր Լաչին, որոնց հետո հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևն ու հայտարարել, որ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները։ Լաչին տեղափոխված բնակիչները, սակայն, դժգոհում են գործազրկությունից, սննդի և կենցաղային պայմանների բացակայությունից։

«Երբ մենք եկանք, ուտելիք էինք բերել մեզ հետ, դրանով էլ մինչև հիմա ապրում ենք, բայց արդեն սպառվում է։ Այստեղ խնդիր կա շուկայի հետ։ Ուզում եմ նաև աշխատել»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է Քոնուլ Նաջաֆովան։

Նա նշել է, որ 7 հոգանոց ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է Լաչին՝ հավելելով, որ սննդի մատակարարման հետ կապված լուրջ դժվարություններ ունեն։

Լաչին տեղափոխվածներից Գյունդուզ Թահմազովն էլ ասել է, որ Բաքվում վարորդ է աշխատել, իսկ Լաչինում իր համար աշխատանք չկա։ Նրա խոսքով՝ առանց լրացուցիչ աջակցության չեն կարողանա բավարարել ընտանիքի կարիքները։

«Մենք 5 հոգանոց ընտանիք ենք, մեզ աշխատանք է պետք։ Ես վարորդ եմ, ասացին՝ գործ կլինի, երբ բիզնեսները բացվեն։ Այս պահին մենք ապրում ենք մեր հաշվին։ Զանգում ենք, եղբայրներս անհրաժեշտ իրերն ուղարկում են Բաքվից։ Ես աշխատում եմ Բաքվում, եկել եմ այստեղ ժամանակավոր թույլտվությամբ։ Երեխաներն անչափահաս են, այստեղ էլ ոչինչ չկա։ Շատ պահանջներ կան։ Տունը մի քանի բացասական կողմ ունի՝ չկա գազ, լույս, ջուր»,- ասել է նա։

Հավելենք, որ նախօրեին էլ պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ ևս 22 ընտանիքի են տեղափոխում Լաչին։

Էմմա Չոբանյան