Ուկրաինական բանակը շարունակում է հարձակումը երեք ուղղությամբ․ ISW

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Ուկրաինական զորքերը նախօրեին շարունակել են հակահարձակման գործողությունները առնվազն երեք ուղղություններով և հասել հաջողությունների։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) հերթական զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը Բախմուտի շրջանում առաջ են շարժվել 200-500 մետր, ևս 300-500 մետր՝ Զապորոժիեի ուղղությամբ։ Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ուկրաինական զորքերը շարունակում են հակահարձակումները Բախմուտի հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան և հարավ-արևմտյան ծայրամասերում։

Ռուսական «ռազմական թղթակիցները» ենթադրում են, որ հորդառատ անձրևը և վատ եղանակը հարավային Ուկրաինայում կարող են դանդաղեցնել ուկրաինական հարձակումների տեմպերը, սակայն Մալյարն ընդգծել է, որ եղանակային պայմանները միշտ չէ, որ ազդում են ուկրաինական հարձակումների վրա:

«Տավրիչեսի ուղղություն» օպերատիվ-մարտավարական խմբի խոսնակ Վալերի Շերշենն էլ ասել է, որ ուկրաինական ուժերը Զապորոժիեի ուղղությամբ առաջնահերթություն են տալիս ռուսական ռադիոէլեկտրոնային համակարգերի հարվածներին։

ISW-ի փորձագետներն ավելի վաղ գնահատել էին, որ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները վճռական դերակատարում են ունեցել ռազմաճակատի այդ հատվածում ուկրաինական հարձակումները բարդացնելու գործում։

Էմմա Չոբանյան