ԵՄ-ն թափանցիկ է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված իր ներգրավվածության հարցում․ Կլաարն արձագանքել է Զախարովային

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության կողմից երեք նոր օպերատիվ կետերի բացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

«ԵՄ-ն եղել և մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված իր ներգրավվածության հարցում։ Եվ մենք կշարունակենք աշխատել՝ ի շահ ազգերի ու ժողովուրդների։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ պարտավորության կարևոր տարր է »,- ասվում է Կլաարի թվիթերյան գրառման մեջ։

Զախարովան հայտարարել էր, թե տեղյակ են «Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու համար Եվրամիության հայտարարած ծրագրերի մասին, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեք նոր կետ է բացում Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում»։

«ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։ ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ Եվրոպացիները գործանականում պարտադրել են իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է, տեղի է ունեցել միակողմանի, ոչ կոնսենսուային հիմքով, առանց ադրբեջանական կողմի, տարածաշրջանային խաղացողների համաձայնության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի վերածելը՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»,- նշվում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։

Ըստ Զախարովայի՝ «Հայաստանում ԵՄ դիտորդական բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության և խաղաղության հաստատման խնդրի հետ»։ Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն, ի տարբերություն Մոսկվայի, այս հարցում որևէ առարկություն չի ներկայացրել։

Էմմա Չոբանյան