Ավելորդ աղմուկ ենք ստեղծում․ ստացվում է՝ թափանցիկություն չենք ապահովում․ Թունյանը՝ ԲՏԱ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ անցյալ տարեվերջին Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամի չափով աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտերկրյա գնորդների հետ, տուժել են դրամի արժեւորումից:

Լրատվամիջոցներից մեկը հարցում է ուղարկել ԲՏԱ նախարարություն` ցանկանալով իմանալ` ո՞ր ընկերություններն են ստացել այդ աջակցությունը եւ յուրաքանչյուրը որքա՞ն աջակցություն է ստացել: Պատասխան է եկել, որ այդ տեղեկությունն առեւտրային գաղտնիք է:

«Հանրային միջոցներից տրվող աջակցությունը բյուջեի կատարողականի գումարների ծախսման արդյունավետության հետ կապված միջոցառումն ինչո՞ւ է համարվում առեւտրային գաղտնիք»,- դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, հարցրեց պատգամավորը։

«Լրատվամիջոցից ստացված հարցման բոլոր կետերին պատասխանել ենք, բացի այդ կետից: Մենք գրել էինք, որ չունենք ընկերությունների համաձայնությունը տվյալները բացահայտելու հետ կապված, քանի որ մեր մասնագիտական ստորաբաժանումների կողմից կարծիք էր տրվել, որ հնարավոր է` պարունակում է առևտրային գաղտնիք»,- պատասխանեց Խաչատրյանը:

«Ավելորդ աղմուկ ենք ստեղծում․ ստացվում է՝ թափանցիկություն չենք ապահովում»- ասաց Թունյանը՝ դիմելով ԲՏԱ նախարարին՝ հավելելով, որ այդ լրատվամիջոցը դատի է տվել ԲՏԱ նախարարությանը։

Մանրամասները` տեսանյութում: