Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակիցն է․ ԿԳՄՍՆ

Լուրեր

14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել «Թուրինյան գործընթաց․ դեպի ցկյանս ուսումնառություն» ազգային մեկնարկային հանդիպմանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակիցն է. գործընթացի մեկնարկը տվել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ)՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթական և ուսումնական համակարգերի ցկյանս հեռանկարների մշտադիտարկմանը և ցկյանս ուսումնառության հայեցակարգի փոփոխությանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ ի դեմս Եվրոպական կրթական հիմնադրամի, ցկյանս կրթության հայեցակարգի և ուսումնառության, գործող մեխանիզմների վերաբերյալ Հայաստանում իրականացրած մշտադիտարկման և ստացված արդյունքների համար:

«Մշտադիտարկման շնորհիվ հնարավորություն ունենք արձանագրելու բոլոր խնդիրներն ու ձեռքբերումները և դրանց հիման վրա սկսելու գործընթացի երկրորդ փուլը: Սա նաև հնարավորություն է հայեցակարգում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և մեր քաղաքացիների ապահովելու ցկյանս ուսումնառության՝ առավել բարենպաստ պայմաններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը գործընթացի իրականացումը կարևորել է թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ կրթական ոլորտների համար՝ որպես հնարավորություն տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կարողությունները զարգացնելու կամ կյանքի ցանկացած փուլում նոր մասնագիտություն ընտրելու և ներուժը երկրի տնտեսության զարգացմանն ուղղելու տեսանկյունից:

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը, ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ, Թուրինյան գործընթացի ազգային համակարգող Արմենուհի Պողոսյանը, ԵԿՀ Մարդկային կապիտալի զարգացման ավագ մասնագետ Միհայլո Միլովանովիչը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել և քննարկվել են Թուրինյան գործընթացի կողմից Հայաստանում ՄԿՈւ հայեցակարգի և դրա համակարգային առաջընթացի մշտադիտարկման արդյունքները։ Միջոցառումը դարձել է նաև Թուրինյան գործընթացի կողմից Հայաստանում ցկյանս ուսումնառության հայեցակարգի ուսումնասիրության և գործընթացի հետագա փուլերում Հայաստանը ներգրավելու մեկնարկ։

ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը 2010 թվականից միացել է Թուրինյան գործընթացին. «Սա մեզ համար շատ կարևոր գործիք է, որի շնորհիվ կարողանում ենք վերլուծել ու գնահատել ՄԿՈՒ ոլորտում արձանագրված առաջընթացը և որի հիման վրա նախանշում ենք բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը: Թուրինյան գործընթացի նախորդ տարիների վերլուծական փաստաթղթերը և զեկույցները մեծապես նպաստել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» և գործողությունների պլանի մշակման գործընթացին, ինչպես նաև օգնել՝ հստակ գնահատելու, թե ինչ ունենք և ինչպես պետք է շարժվենք առաջ մեր նպատակների իրագործման համար»:

Արմենուհի Պողոսյանը կարևորել է Եվրոպական կրթական հիմնադրամի մշտական աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ համակարգի զարգացմանը՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են թե՛ բովանդակության, թե՛ կառավարման բարելավմանը, թե՛ սոցիալական գործընկերության զարգացմանը, և թե՛ ՄԿՈՒ ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության և Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցչները բարձր են գնահատել Հայաստանի մասնակցությունը Թուրինյան գործընթացին՝ ընդգծելով, որ մեր երկրում ստեղծված են բավական լավ հնարավորություններ ՄԿՈՒ համակարգի գրավչության բարձրացման ու մարդկանց ներգրավվածության ապահովման համար: