ԱՄՆ դեսպանատունը մեղմել է Հայաստանում ճամփորդական սահմանափակումները 2022թ-ի սեպտեմբերի համեմատ

Լուրեր

25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է ամառային սեզոնի համար իր քաղաքացիների՝ Հայաստանում ճամփորդելու սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները։ Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հայաստանում ամառային ճամփորդությունների սեզոնի մեկնարկով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է ոչ էական ճամփորդություններ իրականացնել վայրեր, որոնց հետ կապված 2022 թվականի սեպտեմբերին սահմանված սահմանափակումներից որոշակի մեղմացում կա»։

Նշված վայրերն են՝

  • Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ H37 ավտոճանապարհը,
  • Տավուշի մարզ Նավուրից արևելք՝ H36 ավտոճանապարհը.
  • Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք.
  • Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
  • Ջերմուկ, Վայոց ձորի մարզ Գետիկի H42 և H43 ճանապարհներով․
  • Սյունիքի մարզ.
  • Լեռնային Ղարաբաղ։

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ճանապարհորդություններից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող ապահովել հրատապ օգնություն ԱՄՆ քաղաքացիներին  Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ մուտքի սահմանափակման պատճառով։