Թուրքիայի հետախուզության նորանշանակ ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի աշխատել է «Ալ Քաիդայի» ֆինանսիստի հետ. Nordic Monitor

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիայի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի հանդիպել է Յասին ալ-Քադիին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ ընկերոջը, որը տարիներ շարունակ Ալ-Քաիդայի ֆինանսիստն է եղել և ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների կոմիտեի ու ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում, գրում է Nordic Monitor-ը։

Լրատվամիջոցի կողմից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ նրանք ոչ միայն մի քանի գաղտնի հանդիպումներ են ունեցել Թուրքիայում, այլև նրանց համարել են կասկածյալներ նույն քրեական հետաքննության մեջ, որն իրականացվել է 2012-2013 թվականներին Ստամբուլի գլխավոր դատախազության հսկողության ներքո: Ալ-Քադին թիվ մեկ կասկածյալն էր, մինչդեռ Քալընը նշված էր որպես թիվ 47 կասկածյալ գործի նյութերում, որոնք ներառում են մեղադրական ապացույցներ, ինչպիսիք են հսկողության գրառումները, հեռախոսների գաղտնալսումները, բանկային գործարքները և կաշառքների ու «ատկատների» մասին գրառումները:

Գործի նյութերում հստակորեն նշվում է, որ Քալընը սերտ կապեր է ունեցել Թուրքիայում ալ-Քադիի ներկայացուցիչ Ուսամա Քութբ անունով Եգիպտոսի քաղաքացու հետ, որը նույն քրեական գործով կասկածյալ է։ Գաղտնալսումները ցույց են տալիս, որ Քութբն ու Քալընը մի քանի անգամ խոսել են՝ կազմակերպելով դեմ առ դեմ հանդիպումներ Քալընի և ալ-Քադիի միջև։

Թուրք դատախազները 2013 թվականի մայիսի 20-ին Ստամբուլի դատարանից գաղտնալսումների թույլտվություն են ստացել և վերահսկել նրանց բոլոր հաղորդակցությունները՝ ապացույցներ ձեռք բերելու համար: Օրինակ՝ 2013 թվականի հունիսի 19-ով թվագրված գաղտնալսման ժամանակ Քութբը զանգահարել է Քալընին՝ եռակողմ հանդիպում կազմակերպելու իր և իր ղեկավար ալ-Քադիի համար: Հրապարակման համաձայն՝ հանդիպումը, ըստ երևույթին, կազմակերպվում էր այն ժամանակ վարչապետ, այժմ նախագահ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քալընը ցուցումներ էր տալիս ալ-Քադիին և նրա գործընկերներին Թուրքիայում, թե ինչպես կողմնորոշվել թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներում և նրանց խորհուրդ էր տալիս լավագույնս ազդել թուրքական արտաքին քաղաքականության և հետախուզական ապարատի վրա Եգիպտոսի, Սիրիայի և այլ երկրների հետ կապված, որտեղ շահեր ունեին՝ ազդելու իսլամիստական խմբավորումների վրա։

Մեկ այլ դեպքում էլ թուրք քննիչների կողմից գաղտնագրված SMS-ը ցույց է տվել, որ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին ալ-Քադիի և Քալընի միջև գաղտնի հանդիպում է կազմակերպվել:

Լրատվամիջոցը գրում է, որ այս բոլոր հանդիպումները գաղտնի են կազմակերպվել, և Էրդողանի մարդիկ ամեն ինչ արել են, որպեսզի հասարակությունից թաքցնեն ալ-Քադիի գործունեությունը Ստամբուլում և Անկարայում: Ալ-Քադիի ուղևորությունները Թուրքիա տեղի են ունեցել այն ժամանակ, երբ նա պատժամիջոցների տակ էր, սակայն անխոչընդոտ մուտք է գործել երկիր։ Նա նաև գործարքներ է կնքել Էրդողանի որդու՝ Բիլալի հետ և միլիոնավոր դոլարներ փոխանցել Թուրքիա։ Ալ-Քադին նաև հանդիպումներ է ունեցել Էրդողանի, նրա այն ժամանակվա հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի և Քալընի հետ՝ քննարկելու արտաքին քաղաքականության, հետախուզության և անվտանգության հարցեր:

Ալ-Քադին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության կողմից համարվում է «Ալ-Քաիդայի» ֆինանսիստ, իսկ ՄԱԿ-ի կոմիտեն նրան բնութագրում է որպես ահաբեկիչ: Թուրքիայի կառավարությունը նաև պաշտոնական շրջաբերական է հրապարակել՝ նրան ահաբեկիչ պիտակավորելով ու արգելելով մուտքը երկիր։ Սակայն նա գաղտնի ուղևորություններ է կատարել Թուրքիա, այդ թվում՝ Էրդողանի պաշտոնական ինքնաթիռով 2011 թվականին, երբ դեռ պատժամիջոցների տակ էր, որին հաջորդել են ավելի շատ ուղևորություններ Էրդողանի պաշտպանության ներքո: Ավելի ուշ ալ-Քադին հանվել է ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակից։

Հավելենք նաև, որ հետաքննության մեջ ներգրավված դատախազներին ու ոստիկանապետերին հեռացնելուց հետո Էրդողանին հաջողվել է դադարեցրել հետաքննությունը և բոլոր կասկածյալներին փրկել ծանր քրեական մեղադրանքներից։

Էմմա Չոբանյան