Իրանական կողմը հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն. Իրանի դեսպանը՝ Նարեկ Մկրտչյանին

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, որն առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային hամագործակցությունը կայուն զարգացում է ունեցել՝ վերջին շրջանում առավել ընդլայնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։

Խոսելով ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ Ժնեևում օրեր առաջ ունեցած հանդիպման մասին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և նշել, որ Իրանի գործընկերոջ հետ քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։

ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից տեղեկացնում են, որ երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ նաև Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաների շուրջ։

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ իրանական կողմը ևս հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն։