Մեկնարկում է «Չարենցյան ամառ» ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը:

Ծրագրի առանցքում Եղիշե Չարենցի կերպարի ուսումնասիրումն ու բացահայտումն է, նրա ժամանակակից մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին, ստեղծագործական ժառանգությանը ծանոթացումը:

«Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

հետազոտական աշխատանք,
կոնֆերանս,
նյութերի ժողովածուի հրատարակում:
Գրական-մշակութային վերոնշյալ երկու կառույցների կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիները, ուսուցիչների խորհրդատվությամբ, կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի օրվա շրջանակում կազմակերպվող կոնֆերանսին: Լավագույն նյութերը կհրապարակվեն:

2023 թվականի հետազոտական աշխատանքի խորագիրն է «Չարենցը և իր ժամանակակիցները»:

Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3t9wr558, իսկ հետազոտական աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են):