Ալիևը հայտնել է, որ Էրդողանի հետ քննարկել են «իրենց պլանների ճանապարհային քարտեզը», ռազմական գործակցության և «Զանգեզուրի միջանցքի» հարցեր

Լուրեր

25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարությունում նշել է, որ Շուշի հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որով երկու երկրները պաշտոնապես դարձել են դաշնակիցներ։

Ալիևն Էրդողանին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ցուցաբերած աջակցության համար։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկել են «առաջիկա տարիների համար իրենց օլանների ճանապարհային քարտեզը», ինչպես նաև ռազմական ոլորտում համագործակցությունը։

«Այսօր մենք քննարկել ենք համագործակցությունը պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Այս տարի Ադրբեջանը և Թուրքիան ծրագրել են 16 համատեղ զորավարժություն, որոնցից 6-ն արդեն կայացել է»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանական բանակը շարունակելու է զարգանալ թուրքական բանակի մոդելով։

Բացի այդ, Ալիևը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից»։

«Մենք այսօր Թուրքիայի նախագահի հետ քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, որքան շուտ բացվի, այնքան լավ։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ,  դրա գործարկումից կօգտվեն  տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին այցն է կատարել Ադրբեջան։

Էմմա Չոբանյան