Ակտիվիստների խումբը պնդում է՝ արհեստական բանականությունը վտանգավոր է մարդկության համար

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Բրյուսելում գործող PauseAI խումբը կարծում է, որ արհեստական բանականությունը (AI) վտանգավոր է: Ակտիվիստները փորձում են համոզել Եվրամիությանը դադարեցնել արհեստական բանականության ավելի հզոր համակարգերի տեղակայումը, գրում է Euronews-ը։

Վերջին ամիսներին նոր գործիքները, ինչպիսիք են ChatGPT-ը, մտավախություն են առաջացրել, որ արհեստական բանականությունը միլիոնավոր մարդկանց կզրկի աշխատանքից կամ կտարածի ապատեղեկատվություն, հատկապես ընտրությունների շրջանում։

PauseAI-ի հիմնադրի խոսքով՝ այս հզոր համակարգերը շատ շուտով կկարողանան խորամանկել և նույնիսկ  մանիպուլացնել մարդկանց։ Եվ եթե մարդիկ փորձեն միջամտել կամ անջատել այդ տեխնոլոգիաները, դրանք կարող են դիմակայել: Ժամանակի ընթացքում ընկերությունները պատրաստ կլինեն AI համակարգերին տալ ավելի մեծ ինքնավարություն և միացնել դրանք կենսական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էլեկտրացանցերը, կամ տալ դրանց զենքի հասանելիություն: Այդ իսկ պատճառով PauseAI խմբի հիմնադիրը ԵՄ-ին խնդրում է նաև միջազգային գագաթնաժողով անցկացնել այս հարցով։

«Առաջինը, ինչ պետք է անել, որևէ կառավարությանը պետք է կոչ անել՝ հանդես գալ գագաթնաժողովի կազմակերպմամբ, մորատորիում մտցնել, դադարեցնել այդ վտանգավոր համակարգերի զարգացումը։ Դա պետք է անել միջազգային մակարդակով, քանի որ եթե անեք ազգային մակարդակով, դրա դեմ շատ փաստարկներ կլինեն։ Երկրները մրցակցում են ճիշտ այնպես, ինչպես ընկերությունները: Մենք չենք կարող պարզապես քաղաքավարությամբ խնդրել ընկերություններին դադարեցնել AI-ի զարգացումը, քանի որ նրանց վրա մեծ մրցակցային ճնշում կա: Նույնը տեղի է ունենում նաև ազգային մակարդակում։ Այդ պատճառով դա պետք է անել միջազգային մակարդակով»,- ասել է ընկերության հիմնադիր Յուպ Մեյնդերտման։

PauseAI-ը միակը չէ, որն ահազանգում է այս մասին։ Հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը դարձավ աշխարհի առաջին առաջնորդներից մեկը, որն առանց համապատասխան նախազգուշական միջոցների ճանաչեց «գերխելացի» արհեստական ​​բանականության զարգացման հնարավոր «էկզիստենցիալ» սպառնալիքը: Ի դեպ, Սունակը նաև հայտարարել է, որ Բրիտանիայում համաշխարհային գագաթնաժողով է անցկացվելու AI-ի թեմայով։

Հավելենք, որ վերջերս էլ հարյուրավոր հետազոտողներ և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ բաց նամակ էին ստորագրել՝ նախազգուշացնելով, որ արհեստական​ բանականությունը մի օր կարող է ոչնչացնել մարդկությանը: Որոշներն էլ, սակայն, պնդում են, որ այն դեռ չափազանց թերզարգացած է կենսական սպառնալիք ներկայացնելու համար։

Էմմա Չոբանյան