Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը: 

«Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մի շարք գերատեսչություններ արդյունավետ համագործակցեն, նաև ՀՀ քաղաքացիներն իմանան եղած հնարավորությունների և դրանց արդյունավետության մասին, որովհետև շատ դեպքերում այն պատճառաբանությունները, որ գումարներ չկան, միջոցները չեն հերիքում նոր տեխնոլոգիաների ներդրման համար՝ բերում են ավելի մեծ ծախսերի: Իհարկե, այդ իրավիճակն օբյեկտիվ կոմպոնենտներ ունի և պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել և մտածողության, և պրակտիկայի մակարդակում՝ խնդիրները լուծելու համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներն անդրադարձել են կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի տեղադրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին ու դրանց արդյունքերին: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով կարևորվել է նշված համակարգերի ներդրումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին, որոնք կնպաստեն, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա ժամանակակից ու արդյունավետ: 

Քննարկվել են նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն էլ ներկայացրել են հակակարկտային հրթիռային համակարգերի արդյունավետության բարձրացման ու դրանց գործարկման ընդլայնման աշխատանքները: