Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայմանը «Թուրքական Կիպրոսի ճանաչումն է»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Անկարան ապագայում էլ շարունակելու է վճռականորեն պաշտպանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերը Արևելյան Միջերկրական ծովում։ Այս մասին Հյուսիսային Կիպրոս այցի ընթացքում չճանաչված այդ երկրի ղեկավար Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանի խոսքով՝ թուրքերը Կիպրոսում «փոքրամասնություն չեն եղել և չեն լինի»։

«Նրանք, ովքեր անտեսում են այս իրողությունները, երազում են կղզու միասնական ինքնիշխանության մասին: Ես կոչ եմ անում նրանց ճանաչել Կիպրոսի իրողությունները»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայմանը Հյուսիսային Կիպրոսի ճանաչումն է։

«Կիպրոսում ավելի քան կես դար է կորել Կիպրոսի հունական համայնքի մաքսիմալիզմի և անզիջում դիրքորոշման պատճառով։ Ոչ ոք թույլ չի տա ևս 50 տարի կորցնել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանում Անկարայի քաղաքականությունը հիմնված է խաղաղության ձգտման վրա։

«Թուրքիայի ճանապարհային քարտեզը տարածաշրջանի համար պարզ է և կենտրոնացած է խաղաղության վրա: Մենք հանդես ենք գալիս Էգեյան ծովը խաղաղության ծովի վերածելու օգտին»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան