Վրաստանում լրագրողների անվտանգությունը վատթարացել է

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը Վրաստանում լրագրողների պաշտպանության և անվտանգության մասին օրենսդրության և պրակտիկայի վերանայման վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել:

«Ալիք մեդիա»-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդի փորձագետ Պիտեր Նորլանդի պատրաստած զեկույցում նշվում է, որ 2019 թվականից ի վեր իրավիճակը զգալիորեն վատթարացել է, և իրավական դաշտը, որը թեև պարունակում է որոշ դրական տարրեր, բավարար չափով չի պաշտպանում լրագրողներին։

Հիմնական առաջարկությունը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանձնաժողովի ձևավորումն է, որը կնախագահի անկախ և հեղինակավոր անձը կամ բարձր քաղաքական համբավ ունեցող գործակալությունը/կազմակերպությունը, որը իրավասու կլինի կատարել հետազոտություն և մշակել լրագրողների անվտանգության ազգային գործողությունների ծրագիր, որի իրականացմանը հանձնառու է լինելու կառավարությունը։

Փաստաթղթում խորհուրդ է տրվում նաև բարձրաստիճան քաղաքական գործիչներին, ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակով, միանշանակ դատապարտել ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունն ու ատելությունը՝ իրենք ևս զերծ մնալով մեդիայի դեմ հռետորաբանությունից:

Եվրոպայի խորհուրդը խորհուրդ է տալիս համակարգված հետաքննություն անցկացնել լրագրողների դեմ կատարված հանցագործությունների հետաքննության որակի վերաբերյալ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, այնուհետև իրավապահ մարմինների համար մշակել հատուկ և մանրամասն հրահանգներ՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հետաքննելու համար: