Արդյո՞ք Ալիևը ռազմավարական շրջադարձ կանի դեպի ԵՏՄ

Լուրեր

04.11.2024 | 23:04
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Սլովակիայում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել
04.11.2024 | 22:46
Թուրքիան մտադիր է ավելացնել պաշտպանական արտադրանքի արտահանումը 6,2 մլրդ դոլարի պայմանագրեր կնքելուց հետո
04.11.2024 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2024 | 22:14
Ադրբեջանը 4,7 մլն դոլար է վճարել լոբբիստներին՝ COP29-ից առաջ իր «ավտորիտար իմիջը մաքրելու» համար․ Democracy for Sale
04.11.2024 | 21:58
Մեղրաշենի բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա համագյուղացուն. ՔԿ
04.11.2024 | 21:43
Սպիտակ տան և Հարիսի նստավայրի շուրջ անվտանգության պատնեշներ են տեղադրվել
04.11.2024 | 21:30
Փաշինյանը Պուտինին չէր դիմի, եթե ռուսները չուզեին հեռանալ Մեղրիից և Զվարթնոցից․ ՌԴ-ն ասել է՝ դու ասա՝ կհեռանամ․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2024 | 21:16
«Գոյ»-ին բանալի չտվեցին. թատրոնի դերասանները շարունակում են թակել «արդարադատության դուռը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2024 | 21:01
Նյու Յորքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խնայել ջուրը երաշտի պատճառով
04.11.2024 | 20:45
Հայտնի է` ինչ կազմով կներկայանա Հայաստանի հավաքականը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը
04.11.2024 | 20:30
ՀՀ իշխանությունը կարող է Բաքու գնալ COP29-ին մասնակցելու, եթե հայ ռազմագերիները վերադարձվեն, Բաքուն գին վճարի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2024 | 20:22
Էրդողանն ու Ալիևը Ղրղզստանում կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովին
04.11.2024 | 20:13
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
04.11.2024 | 20:01
Ֆրանսիայում դատական ​​գործ է հարուցվել TikTok-ի դեմ դեռահասների մահվան պատճառով
04.11.2024 | 19:45
180 հազար դոլար և 15 երգից ընդամենը 3-ը Երևանի մասին․ ինչի համար են ծախսվել հարկատուների գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում կտրուկ ակտիվացել են Ադրբեջանի շփումները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ։  Մասնավորապես, մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, մինչ այդ՝ մայիսի 17-ին նա Բաքվում ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ քննարկելու միության հետ համագործակցության հարցերը։

Հունիսի 8-ին էլ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր մասնակցեց Սոչիում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

ԵՏՄ-ի հետ ինտենսիվ շփումներն Ադրբեջանում քննարկումներ են առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Էլշադ Միրբաշիրօղլուն նշել է Բաքվի ակտիվ մասնակցությունն «իր ազգային շահերին համապատասխանող հարթակներին՝ ընդգծելով Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հսկայական ներուժը»։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկումներին կարող է ծառայել Բաքվի տնտեսական շահերին՝ հատկապես հաշվի առնելով ԵՏՄ անդամ երկրների հետ կայացած քաղաքական հարաբերությունները և բազմակողմ տնտեսական կապերը՝ Հայաստանից բացի։

Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասիմլին, մինչդեռ, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը չպետք է ԵՏՄ անդամ դառնա՝ հաշվի առնելով ներկա հանգամանքները։ Նա նշել է, որ չնայած Ռուսաստանն Արցախում ռազմական ներկայություն ունի, Մոսկվան ներգրավված է պատերազմի մեջ և ենթարկվում է պատժամիջոցների։ Գասիմլին առաջարկել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները միայն մասնակցեն ԵՏՄ նիստերին՝ վերահաստատելու իրենց սերտ կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նա նշել է՝ քանի որ ուկրաինական հակամարտության և ռուս-արևմտյան առճակատման ելքը մնում է անորոշ, Ադրբեջանը փորձում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ որոշակի հարցերի շուրջ՝ միաժամանակ Ռուսաստանի հետ իր մտերմությունn ազդարարելով նման հարթակներում մասնակցելու միջոցով։

Գասիմլին կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին կախված է լինելու Ուկրաինայի պատերազմի ելքից։ Եթե ​​Ռուսաստանը հաղթի  և տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն ունենա, կարող է առաջանալ Ադրբեջանի՝ Միությանն անդամակցելու հավանականությունը: Քաղաքագետը, սակայն, դա քիչ հավանական է համարում։

ՌԴ տարբեր պաշտոնյաներ ևս պարբերաբար խոսում են Ադրբեջանի ու ԵՏՄ-ի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտության մասին։ Մայիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան. Իսլամական աշխարհ. Կազանֆորում» XIV միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել էր, որ ռուսական կողմը զգալի ներուժ է տեսնում Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար։

«Հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը, նրա տնտեսության կառուցվածքը, արտաքին առևտուրը, ազգային զարգացման ծրագրերը՝ մենք այստեղ լավ ներուժ ենք տեսնում Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար»,- ասել էր նա։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ում Ադրբեջանի հայտնի լոբբիստները հաճախ են խոսում այն մասին, որ ժամանակն է՝ «Բաքուն վերադարձնի պատերազմում ռուսական աջակցության դիմաց պարտքերը»։

Մասնավորապես, ռուս հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը  հայտարարել էր՝ «ժամանակն է, որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին», քանի որ Ղարաբաղի հարցը, իբր, լուծված է։

«Մոսկվան ամեն ինչ արել է՝ ինչ պահանջվում էր, կատարել է իր խոստումները։ Մենք նպաստեցինք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կնքմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում իրավիճակն այսպիսի տեսք ունի՝ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ պատասխան ենք ստանում՝ «ոչ մի դեպքում, ոչ դաշնակցային ուժ»։ Մի՞թե դրա համար է անցկացվում հեռանկարային Մոսկվա-Բաքու առանցքը, որը դիրքավորում էր Ադրբեջանին որպես Հարավային Կովկասում գլխավոր ռազմավարական դաշնակցի։ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցումը կդադարեցներ որևէ կողմի խոսակցությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և դրա համար նրան պիտի օգնենք։ Այդպիսով, Ադրբեջանն ու Հայաստանը կհավասարվեն, և Ադրբեջանը կարող է իրեն ավելի ազատ զգալ»,-հայտարարել էր Դուգինը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։

Էմմա Չոբանյան