Ալիևը Բաքվում Պուտինի օգնականի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքով տրանսպորտային միջանցքների օգտագործումը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինին և քննարկել տրանսպորտային ոլորտում համագործակցության հարցեր։

Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը քննարկվել են, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «Ռուսաստանի կողմից ապագայում օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրման հետ կապված հարցեր»։

Բացի այդ, զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ փոխադարձ ջանքերի շարունակման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներով Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների շուրջ։

Հիշեցնենք, որ մայիսին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս նախագծի մասնակից է նաև Ադրբեջանը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում երկաթգծի կառուցումը կյանքի կոչելու համար։ Ադրբեջանը, ՌԴ-ն ու Իրանն ակտիվ բանակցություններ էին վարում, սակայն վերջին ամիսներին Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լուրջ լարվածության ֆոնին դեռևս պարզ չէ, թե նախագիծն ինչ ընթացք և ավարտ կունենա։

Էմմա Չոբանյան