Իսպանիան և Լեհաստանը հրաժարվել են մասնակցել Թուրքիայում անցկացվող «Phoenix of Anatolia 2023» զորավարժություններին

Լուրեր

25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
Բոլորը

Իսպանիան և Լեհաստանը հայտնել են Կիպրոսի Հանրապետությանը, որ անհապաղ դուրս են գալիս Թուրքիայում անցկացվող «Phoenix of Anatolia 2023» զորավարժություններից՝ Կիպրոսի ԱԳՆ-ի կողմից բոլոր մակարդակներում համաձայնեցված հայտարարություններից հետո, գրում է Greek city times-ը։

Նշենք, որ Թուքիայում անցկացվող այս զորավարժություններին մասնակցում է նաև Հյուսիսային Կիպրոսը, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիան միակողմանիորեն փորձում է «օկուպացված տարածքներում անօրինական անջատված կազմավորմանն ընդգրկել այս զորավարժություններին»։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացրել և դրդել է Կիպրոսին անհապաղ քայլեր ձեռնարկել:

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր առաջիկա զորավարժությունները գովազդող տեսանյութ, որում ասվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջանի, Իսպանիայի, Կատարի և Լեհաստանի ուժերը կմիանան թուրքական և կիպրական թուրքական ստորաբաժանումներին: Սակայն, ըստ հաղորդումների, պարզվել է, որ Իսպանիան և Լեհաստանը տեղյակ չեն եղել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի մասնակցության մասին և հետագայում հրաժարվել են վարժանքներին մասնակցությունից։

Էմմա Չոբանյան