Դատավճիռ՝ 3 շաբաթում․ Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց ազատ արձակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Թեև Երևանի ընդհանուր իրավասության դատարանը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 4 տարի ազատազրկման, պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան։

Հակոբյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում այսօր նրա պաշտպանները պատրաստվում էին  բացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Մանվել Շահվերդյանին, սակայն գործով շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ։ Պարզվեց՝ Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքն ու արագացված դատաքննություն պահանջել, դատավոր Շահվերդյանն էլ նիստը դռնփակ անցկացնելու որոշում է կայացրել։

Դռնփակ նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ անց պաշտպանները դուրս եկան նիստերի դահլիճից ու հայտնեցին, որ այլևս իրենք չեն ներկայացնելու Գայանե Հակոբյանի շահերը։

Գայանե Հակոբյանի մեղադրանքի համաձայն՝ վերջինն առևանգել է վարչապետի որդուն։ Հակոբյանը, փաստորեն, համաձայն է մեղադրանքի հետ, իսկ նրա պաշտպանները պնդում են, որ նրա արարքում հանցակազմ չկա։

Պաշտպանների դուրս գալուց հետո նիստն ընդմիջվեց։ Դատարանը Գայանե Հակոբյանին պաշտպանով ապահովելու համար դիմեց հանրային պաշտպանի գրասենյակին, որտեղից մեղադրյալի շահերը պաշտպանելու համար դատարան ներկայացավ հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։  Շուրջ մեկ ժամ անց արդեն դատավորը հրապարակեց դատավճիռը։

Այս գործով վարչապետի որդին տուժողի կարգավիճակ ունի, գործի նման հանգուցալուծումը նրա համար տրամաբանական էր։ Նա նշում է, որ իրավապահ համակարգի աշխատանքն է պաշտպանելը քաղաքացիների, այդ թվում՝ իր շահերը։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ արագացված վարույթ չի կարող կիրառվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։ Հարց է առաջանում՝ հասցրե՞լ էր գործում նոր ներգրավված պաշտպան Սիրանուշ Հարությունյանը ծանոթանալ գործի նյութերին ու իրավական խորհրդակցություն տրամադրել Գայանե Հակոբյանին։ Պաշտպանը պնդում է՝ ինքը պատշաճ կերպով ծանոթացել է գործի նյութերին ու արագացված դատաքննության առանձնահատկությունները բացատրել իր պաշտպանյալին։

Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի միջև միջադեպի քննությունն ընդհանուր առմամբ տևեց երեք շաբաթ։ Ճիշտ այդքան Գայանե Հակոբյանը մնաց անազատության մեջ։

Վաղը՝ հունիսի 10-ին, Գայանե Հակոբյանի որդու՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Մայրը վերջին տարիներին այդ օրը «Եռաբլուր»-ում է անցկացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան