Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար իտալական C-27J ինքնաթիռների մատակարարման համար Բաքուն և Հռոմը պայմանագիր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Իտալիայի և Ադրբեջանի միջև առևտրային համագործակցությունն ամրապնդվել է C-27J Spartan-ի մատակարարման պայմանագրի ստորագրմամբ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ստորագրման արարողությանը մասնակցել են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

«Ի սկզբանե էներգետիկ ոլորտի հետ կապված Իտալիայի և Ադրբեջանի համագործակցությունն այժմ տարածվում է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վրա՝ Իտալիայի Պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի արժեքավոր ներդրման շնորհիվ: Համաձայնագիրն Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է, որը գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ C-27J Spartan ինքնաթիռն ունակ է կատարել առաջադրանքների լայն շրջանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար, «համարվում է իդեալական ինքնաթիռ» տարբեր առաքելությունների իրականացման, դեսանտայինների, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, հումանիտար օգնության և այլնի համար։

Հավելենք, որ այս օրերին Իտալիայում էր գտնվում Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը։ Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավար Ագիլ Գուրբանովը հանդիպել է այս երկրի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ։

Ընդհանրապես, ռազմական ոլորտում Իտալիայի ու Ադրբեջանի համագործակցությունն ինտենսիվ է զարգանում։ Ադրբեջանական մամուլում ավելի վաղ նույնիսկ տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։

Էմմա Չոբանյան