Համագործակցության զարգացումը ԵՏՄ գործընկերների հետ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ Ադրբեջանի վարչապետ

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հունիսի 8-ին Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթ է ունեցել հյուրի կարգավիճակով։ «Երկկողմ ու բազմակողմ համագործակցության  զարգացումը  ԵՏՄ մեր գործընկների հետ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Մենք նշում ենք հարաբերություննեի հաստատման 30-ամյակը ԵՏՄ երկրների հետ։ Այդ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընեկության բարձր մակարդակի»,-ասել է Ասադովը։

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում գործընկերությանը՝ Ասադովը նշել է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական պատկերի կարդինալ փոփոխությունները հանգեցրել են  բազմաթիվ երկրների կողմից լոգիստիկ շղթաների և հոսքերի հարկադիր վերակառուցմանը։

«Այս ֆոնին մեծանում է մեր պետությունների տարածքներով անցնող տրանսպորտային և տարանցիկ միջանցքների արդիականությունը»,- ասել է նա՝  հայտարարելով, որ Ադրբեջանը կարևոր օղակ է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ և Միջին միջանցքի տրանսպորտային ուղիներում։

Ասադովը նշել է, որ «ներդրումներ են անում Ղարաբաղում ճանապարհների և երկաթուղիների լայն ցանցի ստեղծման համար՝ հյուսիսային տրանսպորտային ցանցերը կապելով հարավային և արևելյան ցանցերի հետ»։ Նա ասել է, որ 2025 թ-ին շահագործման կհանձնվի Լաչինում կառուցվող օդանավակայանը։