Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ իր կողմից վաշինգտոնյան բանակցությունների հետաձգման մասին

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն իր խնդրանքով հետաձգելու հարցին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն չի պարզաբանել, թե ինչու է ադրբեջանական կողմը որոշել հետաձգել հանդիպումը։ Նա նշել է միայն, որ ներկայում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման նոր ժամկետի հստակեցման համար։

«Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա առաջիկայում»,- ասել է Հաջիզադեն՝ հավելելով, որ ընդունված պրակտիկայի համաձայն՝ ընդունող կողմը կհայտարարի հանդիպման օրվա մասին։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն այսօր տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող բանակությունների հերթական փուլը հետաձգվում է:

«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Էմմա Չոբանյան