ԱՄՆ Պետդեպը Բաքվին կոչ է անում հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատ արձակել ընդդիմադիր Բախտիյար Հաջիևին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հերթական անգամ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Մենք տեղյակ ենք պարոն Հաջիևի շարունակական հետաքննության մասին, և  շարունակում ենք ուշադիր հետևել նրա գործին։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել նրան։ Մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը և կոչ ենք անում կառավարությանը՝ հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ ճանապարհով կարծիք հայտնելու իրավունքը»,- ասել է Պատելը։

Հավելենք, որ նաև իրավապաշտպան Հաջիևը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ձերբակալվել է «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ արհամարհանքի» մեղադրանքով։ Նա կտրականապես հերքում է այս պնդումները, նաև որոշ ժամանակ հացադուլ էր հայտարարել։

Այս շաբաթվա սկզբին Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Հաջիևի և նրա հարազատների տները՝ որպես «ապացույց» առգրավելով ակտիվիստի լուսանկարը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ինչպես նաև մի շարք սենատորներ, այդ թվում՝ հենց Քլինթոնը, կոչ էին արել ազատ արձակել Հաջիևին։

Էմմա Չոբանյան