Կախովկայի ամբարտակի ջուրը քշել է Դնեպրի ձախ ափին ռուսական ամրությունների գիծը․ ISW

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Կախովկայի ամբարտակի ոչնչացումը զգալիորեն փոխել է Խերսոնի շրջանում առաջնագծի աշխարհագրությունն ու լանդշաֆտը, ինչը մեծապես ազդել է ռուսական զորքերի դիրքի վրա Դնեպրի ձախ ափին։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) վերլուծության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արբանյակային լուսանկարներից դատելով՝ ջրային հոսանքները ոչնչացնում են ռուսական պաշտպանական ամրությունները, հատկապես՝ Գոլայա Պրիստանի և Օլեշկի քաղաքի շրջաններում:

Նշվում է, որ ռուսական պաշտպանական գծի երկայնքով տեղ-տեղ ջուրը հասնում է մեկ հարկանի տան բարձրության։

ISW-ի փորձագետները կարծում են, որ իրավիճակը գետի ձախ ափին արմատապես կփոխվի 72 ժամվա ընթացքում։

Ուկրաինական հրամանատարությունը հաղորդում է, որ ռուսական բանակն իր զորքերը և տեխնիկան տեղափոխել է նախկին շփման գծից 15 կիլոմետր այն կողմ։ Ջրհեղեղից առաջ դրանք գտնվում էին հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Այս պահին ամենամեծ վտանգը, ըստ ISW-ի, ռուսական ականապատ դաշտերն են։ Աղետի գոտուց լուսանկարներում ու կադրերում երևում է, թե ինչպես են ականները պայթում ջրի տակ։

Ավելի վաղ Խերսոնի շրջանի օկուպացիոն իշխանությունները հայտարարել էին, որ ամբարտակի ճեղքումը օգուտ կբերի ռուսական բանակին, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի համար կդժվարացնի Դնեպրն անցնելը։ Բայց իր հայտարարություններում օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն, կարծես, անտեսել է ամրությունների ոչնչացման փաստը, որոնց կառուցման համար Ռուսաստանը մեծ ուժեր է վատնել, ինչպես նաև ծանր սպառազինության կորուստը, որի ծավալներն առայժմ հնարավոր չ գնահատել, գրում են Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի փորձագետները։