«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կառաջադրի կուսակցության հիմնադիր անդամ Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։

Թանդիլյանը իր ելույթում ընդգծեց, որ այս ընտրությունները դիտարկում են որպես իշխանափոխության արդյունավետ  միջոց․

«Մենք համարում ենք, որ ընտրությունների միջոցով և առանց ցնցում իշխանությունների փոփոխության կարիք կա երկրում։ Մենք դա արել ենք տարբեր համայնքներում, ապացուցել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ համայնքում, որևէ ընտրությունների արդյունքում համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու Երևանում»,- նշեց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

2018 թվականի մայիսից նոյեմբերը եղել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

2018 դեկտեմբերին պատգամավոր է ընտրվել ռեյտնգային ընտրակարգով։ Եղել է Հայաստանի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2020 թվականի օգոստոսի 24-ին վայր է դրել պատգամավորական լիազորությունները։ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբեր զբաղեցրել է Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարարի պաշտոնը։ 2021 թվականի օգոստոսի 15-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ հիմնադրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։