Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

Այցով Իտալիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավար Ագիլ Գուրբանովը հանդիպել է այս երկրի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ։

«Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Կողմերն ընդգծել են նաև փոխայցելությունների կարևորությունը «երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում»։

Իտալական կողմը ևս կարևորել է Ադրբեջանի հետ համագործակցությունը։

«Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղում Եվրասիայում։ Մենք վերլուծել ենք էներգետիկայի և պաշտպանության ոլորտում համագործակցության միջոցով մեր երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորությունները»,- ասել է Կրոզետտոն։

Հավելենք, որ ռազմական ոլորտում Իտալիայի և Ադրբեջանի շփումները պարբերական են։ Ադրբեջանական մամուլում ավելի վաղ նույնիսկ տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։

Էմմա Չոբանյան