Դնեպրի ձախ ափին հարյուրավոր մարդիկ մնացել են տների տանիքներին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Դնեպրի ձախ ափին գտնվող՝ Ռուսաստանի կողմից օկուպացված բնակավայրերում հարյուրավոր տեղացիներ մնացել են տանիքներին և  ձեղնահարկերում։ Այս մասին հայտնում են մի քանի ռուսական անկախ հրատարակություններ՝ վկայակոչելով կամավորներին և տեղական առցանց լրատվամիջոցներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Կախովկա» ՀԷԿ-ի ամբարտակի քանդման հետևանքով հեղեղված որոշ տարածքներում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

«Агентство. Новости» տելեգրամ ալիքը գրում է, որ կամավորները Դնեպրի ձախ ափին գտնվող բնակավայրերից ստացել են ավելի քան 650 դիմում՝ տների տանիքներից և ձեղնահարկերից մարդկանց իջեցնելու համար։ Կամավորներից Եկատերինան պատմել է, որ դժվար է ասել, թե կոնկրետ քանի մարդ է նստած հեղեղված տների տանիքներին և սպասում տարհանման, բայց միայն Ալյոշկա բնակավայրում, ըստ նրա, կան  հարյուրավոր մարդիկ։

Լրատվամիջոցների զրուցակիցները դժգոհել են, որ Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունները ակտիվորեն չեն տարհանում ջրհեղեղի գոտում գտնվող բնակավայրերի բնակիչներին, երբեմն նույնիսկ խոչընդոտում են տարհանմանը` թույլ չտալով նավակներին ջրհեղեղի գոտի մտնել։ Այնինչ, իշխանությունները պնդում են, թե անում են անհրաժեշտ կամ առնվազն հնարավոր ամեն ինչ, և  4000 մարդ արդեն տարհանվել է ջրհեղեղի գոտուց։

Հիշեցնենք, որ «Կախովկա» ՀԷԿ-ում, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, հունիսի 6-ի առավոտյան պայթյունից հետո անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Ջուրը հեղեղել է բազմաթիվ բնակավայրեր։ Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածի համար մեղադրելով ուկրաինական կողմին։