Բացահայտվել է պարեկին կաշառք առաջարկելու հերթական դեպքը. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Թ.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին առաջարկել է կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի անգործության համար․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկու պարեկները 2023 թվականի մայիսի 23-ին Երևանի Բագրատունյաց փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գ. Թ.-ի վարած ավտոմեքենան և կատարել վարորդի սթափության վիճակի զննություն: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գ. Թ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, որից հետո վերջինիս պարզաբանվել է, որ վերոնշյալ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրասպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է տուգանային հրապարակ: Այդ ընթացքում վարորդ Գ. Թ.-ն իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկներից մեկին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ կաշառք, որը, տեսաձայնագրման սարքերի դիտարկումից թաքցնելու նպատակով, անձնագրի մեջ թաքցրած փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի բեռնախցիկում: Դրանից հետո, սակայն, Գ. Թ.-ն պարեկների կողմից ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար Գ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: