«ՀՀ-ն պետք է պետականացնի ՌԴ-ի գույքը»․ Գրիգորյանը միլիոնավոր դոլարների հարցով հանդիպելու է Պատրուշևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատրաստվում է ռուս պաշտոնակցի հետ քննարկել Երևանի կողմից Մոսկվային հարյուր միլիոնավոր դոլարներ վճարելու, բայց սպառազինություն չստանալու խնդրահարույց իրավիճակը։ Գրիգորյանն այսօր մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների նիստին։

ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարների բանակցությունները զենքի հարցով, եթե կայանան էլ, ապա որևէ արդյունք չի լինելու, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա խոսքով՝ մի քանի հարյուր միլիոն դոլարը Երևանին հետ վերադարձնելը Մոսկվայի համար խնդիր չէ, բայց դիտավորյալ չի վերադարձնում։

Այն, որ ՀՀ-ն դաշնակիցներից մեկին վճարել է մի քանի հարյուր միլիոն դոլար, բայց չի ստացել սպառազինություն, հայտնի դարձավ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո։ Այս մասին առաջին անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում։ Դրանից հետո թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ մյուս պաշտոնյաները տևական ժամանակ ուղիղ չէին հայտարարում, որ խոսքը ՌԴ-ի մասին է։

Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը, երբ անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև կանգնած Հայաստանը չի կարողանում Ռուսաստանից ստանալ անհրաժեշտ սպառազինությունը։ Հովսեփ Խուրշուդյանը կոշտ քայլերի անհրաժեշտություն է տեսնում։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն, ՌԴ-ին միջազգային դատարաններ բերելու մասին չի խոսում։ Առաջին ալիքին տված հարցազրույցում նա ներկայացրել էր զենքի ձեռքբերման այլընտրանքերը։ Ի դեպ, Պատրուշևի հետ սպասվող բանակցությունների մասին ևս նա խոսել էր այս հարցազրույցում։

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով էլ՝ Ռուսաստանը ՀՀ-ին դիտավորյալ չի տրամադրում հարյուր միլիոնավոր դոլարների զենքը։ Իշխանական պատգամավորը ևս հույս չունի, որ ԱԽ քարտուղարների բանակցությունները դրական ելք կունենան։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդհանրապես չի ուզում անդրադառնալ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից ՀՀ-ին սպառազինություն չտրամադրելու հետ կապված մտահոգիչ իրավիճակին։

Նշենք, որ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստը նախատեսված է վաղը, իսկ Գրիգորյան-Պատրուշև հանդիպման մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան։

Արմեն Գրիգորյանի մասնակցությունը ՀԱՊԿ նիստին ուշագրավ է այնքանով, որ Սուրեն Պապիկյանը չէր մասնակցել մայիսի 25-ին ՀԱՊԿ ՊՆ նախարարների նիստին։ 44-օրյա պատերազմից հետո դաշինքի գործունեությունից դժգոհությունների ֆոնին պաշտոնական Երևանն ի՞նչ սկզբունքով է նիստերից մեկին մասնակցելու, իսկ մյուսին՝ չմասնակցելու որոշում կայացնում։ Ամեն դեպքում, Արմեն Գրիգորյանը նախքան Մինսկ մեկնելն արձանագրել էր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գտնվելը խնդիրներ է ստեղծում Երևանի համար, իսկ նպաստավոր պայմաններ՝ ոչ։

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարում է՝ ՀՀ-ի ոտքերը կապել են և չեն թողնում դուրս գալ այդ կառույցից։ Ընդդիմությունից Գեղամ Մանուկյանն էլ անլուրջ է համարում ՀՀ իշխանությունների մոտեցումները։

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակմանը ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չտվեց, ինչից հետո ՀՀ-ի և այդ կազմակերպության հարաբերություններն ավելի լարվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան