Թուրքիան պատրաստ է աջակցել Կախովկա ՀԷԿ-ի հարցով միջազգային հանձնաժողովի ստեղծմանը․ Էրդողանը՝ Զելենսկիին

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում  հայտարարել է Կախովկա ՀԷԿ-ում պայթյունի պատճառները հետաքննող միջազգային հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին, գրում է Անադոլու գործակալությունը։

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է թուրքական կողմի պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ Կախովկայի ամբարտակի մասով միջազգային հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության մեջ։

Էրդողանի խոսքով՝ հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել մասնագետներ հակամարտող կողմերից, ինչպես նաև միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ից և Թուրքիայից։ Նա նշել է, որ այդ հարցում հնարավոր է հետևել երկխոսության այնպիսի մեթոդի, ինչպիսին տեղի է ունեցել հացահատիկի  գործարքի պարագայում։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողությունների շարունակման ֆոնին անհնար է կանխել մարդկային զոհերը, ուստի շատ կարևոր է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերսկսման հարցի վրա։ Նա վստահեցրել է, որ Անկարան կշարունակի վճռական ջանքեր գործադրել արդարացի խաղաղության մոտեցման համար։

Հիշեցնենք, որ Կախովկա ՀԷԿ-ը, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, երեկ վաղ առավոտյան ավերվել է։ Դնեպրից ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Նախօրեին Կիևը հայտարարել էր, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածում մեղադրելով ուկրաինական կողմին։

Էմմա Չոբանյան