Ֆիրդուսիի աղյուսաշեն շենքի «դատավճիռը»․ կառույցը հիմնովին քանդել են, քարերը չեն համարակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Դեռ օրեր առաջ Ֆիրդուսի թաղամասում կարելի էր տեսնել 19 -րդ դարավերջի եզակի մի կառույց՝ Ֆիրդուսիի աղյուսաշեն շենքը։ Չնայած քաղհասարակության դիմադրությանը՝ գերակա հանրային շահի անվան տակ շենքը պարզապես հիմնահատակ քանդվել է։ Իսկ հիմնավորումը մեկն է՝ այն ընդգրկված չէ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

3 տարի առաջ քաղհասարակությունն ակտիվ քննարկում էր Ֆիրդուսիի աղյուսաշեն շենքի ճակատագիրը՝ ահազանգելով, որ դրա ոչնչացումը միայն ժամանակի հարց է։ Ցավոք, կառույցի «մահվան դատավճռի» իրագործումը չուշացավ։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն այս առիթով հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Նման գործելաոճը, որին հանցակից են թե՛ Հայաստանի վարչապետի աշխատակազմը, թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, և թե՛ Երևանի քաղաքապետարանը, բնական շարունակությունն է նախորդ իշխանության քաղաքականության, երբ մասնավոր շահը վեր էր դասվում հանրայինից, քաղաքի ժառանգությունը չէր համարվում արժեք, և քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի առաջարկություններն անտեսվում էին»։

Հավելյալ մեկնաբանությունների համար դիմեցինք Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամներին, սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով չցանկացան խոսել։

Factor TV-ն դիմեց ԿԳՄՍ նախարարություն, որտեղից տեղեկացրեցին, որ Ֆիրդուսիի աղյուսե շենքը պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ներառված չէ, ուստի դրա քանդման հարցը իրենց տիրույթում չէ։ Իսկ ինչպե՞ս է պատահել, որ շենքն այդպես էլ չի ներառվել հուշարձանների ցանկում։

«2019, թե 2020 թվականին այս աղյուսաշեն շենքի և դիմացի քարաշեն կառույցի հետ կապված կար որոշակի հանձնարարական՝ ներառել դրանք նորահայտ հուշարձանների ցանկում, կազմվել էր վկայագիր, փորձագիտական հանձնաժողովը, սակայն, չէր հաստատել, որ այն հուշարձան է»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Ճարտարապետների պալատի անդամ Արև Սամուելյանը։

Դիմեցինք նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն, որտեղից մեզ նմանատիպ պատասխան տվեցին. շենքը որպես նորահայտ հուշարձան ներառված չէր պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում, ուստի տվյալ տարածքը, Կառավարության որոշմամբ, գերակա հանրային շահ ճանաչված տարածք է, իսկ իրենք համագործակցում են Կառավարության հետ։

Նշենք, որ 2018-ին ՀՀ Կառավարության N 332-Ն որոշմամբ՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասի տարածքը ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ։ «Ուրմիա» և «Ջի Էմ դևելոփեր» ընկերությունները տվյալ տարածքում, որտեղ գտնվում էր աղյուսաշեն շենքը, մեկ լոտով համակառուցապատողներ են։ «Ջի Էմ դևելոփեր» ընկերության իրավաբան Արթուր Ղարիբյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց, որ կառուցապատման աշխատանքներն ընթանում են օրենքի սահմաններում։

«Համապատասխան թույլտվությունները ստացվում են, փորձաքննություններն անցկացվում են, թույլտվությունների հիման վրա օրենքով նախատեսված կարգով բոլոր աշխատանքներն արվում են։ Յուրաքանչյուր օբյեկտի քանդում նախատեսվում է Կառավարության որոշմամբ, Կառավարության որոշմանը կից տված քանդման թույլտվություններով, որոնք քաղաքապետարանն է տալիս, ուստի համապատասխան ժամկետներում աշխատանքներ են իրականացվել»,- ասաց նա։

Իսկ ո՞րն էր 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի աղյուսաշեն շենքի ճարտարապետական, պատմական արժեքը, ինչո՞վ էր այն ինքնատիպ։ Ճարտարապետների պալատի անդամ Արև Սամուելյանի խոսքով՝ ի տարբերություն պատմական այլ թաղամասերի՝ Կոնդի, Հին Նորքի շենքերի, Ֆիրդուսիում հիմնականում Արևմտյան Հայաստանից տեղահանվածներ են ապրել։ Աղյուսաշեն շենքերը, ըստ նրա, քաղաքային միջավայր են ձևավորել, որի պարագայում համակցվում է քարը և աղյուսը:

Դեռևս 2020-ին իշխանական շրջանակներից հնչում էին խոստումներ այն մասին, որ աղյուսաշեն շենքի քանդվելու դեպքում քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ճակատամասում: Արև Սամուելյանը, սակայն, դա անհավանական է համարում։

«Ջի Էմ դևելոփեր» կառուցապատող ընկերությունից էլ իրենց հերթին նշեցին՝ քանի որ գործ ունեն ոչ հուշարձան-շենքի հետ, քարերը համարակալելու կամ տեղափոխելու խնդիր չեն տեսնում։

Հավելենք, որ 2020-ի սեպտեմբերին Երևանի ժառանգության կոմիտեն հայտարարեց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ։ Միջազգային հեղինակավոր ժյուրին, ստանալով 28 հայտ 15 երկրից, լավագույն նախագծային առաջարկներին մրցանակներ շնորհեց։ Նախագծային առաջարկների փաթեթն ուղարկվեց ՀՀ Կառավարություն, սակայն դրան որևէ պատասխան կամ գործնական քայլ չհետևեց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան