Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ն անորոշ ժամանակով չի շահագործվի․ փորձագետներ

Լուրեր

11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Բոլորը

Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հիմնական հետևանքը Զապորոժիեի ԱԷԿ-ի համար այն է, որ ատոմակայանն անորոշ ժամանակով դուրս է եկել շարքից։ BBC-ի հետ զրույցում այս մասին ասել են փորձագետները։

«Կարծում եմ՝ այն հիմա դուրս է եկել ազգային տնտեսությունից ո՛չ մեկ տարով։ Դդժվար է կանխատեսել՝ քանի տարով, բայց այն դեռ երկար չի շահագործվի»,- ասել է 1988-2009 թվականներին Չեռնոբիլի ԱԷԿ-ում աշխատած Ալեքսանդր Կուպնին։

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ վաղը հրաշք տեղի կունենա, և Ուկրաինան այն կազատագրի ու կցանկանա շահագործել, դա անել առանց Կախովկայի ջրամբարում ջրի նորմալ քանակի հնարավոր չի լինի, իր հերթին նշել է նորվեգական բնապահպանական Բելոնա կազմակերպությունից միջուկային փորձագետ Դմիտրի Գորչակովը։

«Հասկանալի է, որ ամբարտակի ոչնչացումը կհանգեցնի Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակի նվազման։ Բայց սա հսկայական ջրամբար է, որտեղից ջուր են վերցնում Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման կարիքների համար։ Բայց ոչ ուղղակիորեն՝ կա հատուկ մեկուսացված հովացման լճակ: Իսկ դրա մեջ ջուրը չի պակասում»,- ասել է Գորչակովը։

Նա նշել է, որ ատոմակայանի էներգաբլոկները հիմա հաշվանցում են հատուկ ավազանների միջոցով, որոնք տեղակայված են կայանի տարածքում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լճակը մեկուսացված է, իսկ կայանը փակվել է գրեթե ինը ամիս, այս ընթացքում զգալիորեն նվազել է դրա հովացման անհրաժեշտությունը։ Ուստի այժմ կայանի համար անմիջական վտանգ չկա»,- բացատրել է մասնագետը։

Էմմա Չոբանյան