Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը

Լուրեր

30.07.2026 | 13:16
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այսօր Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Կարապետ Բադալյանին։

Փաստաբանը նշել էր, որ Կարապետ Բադալյանի կինը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Արսեն Խառատյանի հարազատ քույրն է։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Արսեն Խառատյանը 2008 թվականին մեկնել է Հայաստանից և վերադարձել 2018 թվականին։ Արսեն Խառատյանի՝ Հայաստանից մեկնելը կապվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։

«Այսինքն՝ Արսեն Խառատյանն իր՝ Հայաստանից մեկնելը պայմանավորել է Հայաստանի այդ ժամանակվա իշխանություններով, և որպես Արսեն Խառատյանի կնոջ ամուսին՝ Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի նման ընկալումների մասին և չէր կարող բացասաբար չտրամադրվել այդ ժամանակվա իշխանությունների, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի նախագահ ընտրված, այս գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ»,-այս և այլ փաստարկներ ներկայացնելով՝ պաշտպանը կասկածի տակ էր դրել Սարգսյանի և վերջինիս հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը քննող դատավոր Բադալյանի անաչառությունը:

Արաքս Մամուլյան