ՌԴ-ն զանգվածային էկոլոգիական ոչնչացման ռումբ է գործի դրել․ Զելենսկի

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Բուխարեստի իննյակի գագաթնաժողովում (միավորում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի երկրները), Ռուսաստանին մեղադրել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի ականապատման և պայթեցման մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ցավոք, մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանը վերահսկում է և՛ ամբարտակը,և ՛ Կախովկա ՀԷԿ-ը։ Պայթեցնել այն դրսից հրետակոծությամբ՝ ֆիզիկապես անհնար է։ Այն ականապատված էր։ Այն ականապատվել ու պայթեցվել է ռուս զավթիչների կողմից։ Ռուսաստանը պայթեցրել է զանգվածային էկոլոգիական ոչնչացման ռումբ։ Սա Եվրոպայում տասնամյակների ընթացքում ամենամեծ տեխնածին բնապահպանական աղետն է»,- ասել է Զելենսկին։

Հավելենք, որ ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը վաղ առավոտյան պայթեցրել են Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է այս լուրերը։ Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀԷԿ-ի փլուզումն անվանել է Ուկրաինայի կողմից դիվերսիայի արդյունք։

«Մենք արդեն կարող ենք միանշանակ հայտարարել, որ խոսքն ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է։ Այս դիվերսիան կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների տարածաշրջանի մի քանի տասնյակ հազար բնակիչների համար, բնապահպանական հետևանքներ, այլ բնույթի հետևանքներ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, թե «տեղի ունեցած դիվերսիաները կապված են Ուկրաինայի զինված ուժերի «անհաջող հարձակման» հետ»։

Էմմա Չոբանյան