Վարչապետն արդարացրեց Ալեն Սիմոնյանի թքելը, թե՝ սխալվելը մարդկային է․ Գայանե Հակոբյանն էլ սխալվեց, և ի՞նչ, անպատժելիությո՞ւն տիրի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանի հետ

-Մինչ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանում ժողովրդավարությունը ներքին սպառնալիքներ չունի, մենք ականատես եղանք միջադեպերի։ Ճիշտ է, Դիլիջանում ՆԳՆ քննչականի պետի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու միջադեպը ավելի վաղ էր տեղի ունեցել, բայց վերջերս հանրայնացվեց։ Նաև հանրայնացվեց կարմիր բերետավորի կողմից երիտասարդին հարվածելու դեպքը, որից հետո վերջինն ընկնում է։ Ինչպե՞ս կգնահատեք այս դեպքերը։ Արդյո՞ք սրանք սպառնալիք չեն ժողովրդավարության համար։

-Բնականաբար, սպառնալիք են ժողովրդավարության համար, և դրանք նոր ի հայտ եկած երևույթներ չեն։ Ոստիկանական համակարգը տարիներ շարունակ աչքի է ընկել այսպիսի գործելաոճով, և ՄԻԵԴ-ում կային բազում դիմումներ՝ հենց սկսած Մարտի 1-ից այսպիսի բազմաթիվ դրսևորումներ կային։

-Ջարդարարության բազմաթիվ դեպքեր՝ ոստիկանության կողմից։

-Այո՛, կարելի է ասել այդ նույնն իներցիայով շարունակվում է։ Պետք է ուսումնասիրություն կատարվի՝ պարզելու համար՝ դեպքերի միտումը նո՞ւյնն է մնացել, թե՞ դրանց թիվը նվազել կամ ավելացել է։ Ամեն դեպքում, շատ լավ է, որ հանրային սթափ արձագանքն իր տեղում է, և առնվազն կոչերն ու հորդորները միշտ կան քննություն նախաձեռնելու վերաբերյալ, և արձագանքն էլ ուրախալի է։

-Կարելի է ասել, որ հանրային արձագանքը փրկեց Դիլիջանի գործի ճակատագիրը։

-Միանշանակ այդպես է։ Իսկ կարմիր բերետավորի հետ կապված, կարծես, դեռ գործողություններ չեն իրականացվել։

-Սրան կարող ենք գումարել նաև «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանության կատարած գործողությունները, երբ մարդկանց տարել էին բաժին։ Ինչի՞ մասին է սա վկայում։ Կարծես թե սա նաև ահազանգ է ոստիկանական համակարգում բարեփոխումների չիրականացման մասին, թեև հայտարարում են բարեփոխումների մասին։

-Բնականաբար, երբ պետական իշխանության ներկայացուցիչներին հարցնում ես, իրենց գնահատմամբ՝ բոլոր ոլորտներում շատ լուրջ, խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Կարևորում եմ մասնագիտացված քաղհասարակության դերը․ պետք է ստանան նաև պետության օժանդակությունը և լուրջ դաշնակից դիտարկվեն հենց պետության կողմից՝ իրականացնելու հանրային վերահսկողություն այդ բոլոր կառույցների նկատմամբ և հույս չդնեն հաշվետվողականության ու զեկույցների վրա։ Պետությունը հանրային վերահսկողության գործիքը պետք է դիտարկի որպես լուրջ գործիք բարեփոխումների համար։ Ընդդիմության դերը ևս շատ լուրջ պետք է լինի, բայց, ցավոք, չունենք կառուցողական, կարողություններով զինված ընդդիմություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան