Կախովկա ՀԷԿ-ի փլուզումից ջրհեղեղի մեծ վտանգ կա, տարհանվում են 100-ավոր բնակավայրեր՝ փրկելու մարդկանց․ Մարատ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի հետ

-Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՌԴ Զինված ուժերը պայթեցրել են Կախովկա ՀԷԿ-ը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ մի շարք բնակավայրեր արդեն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված են։ Ի՞նչ վտանգներ են առաջացրել այս պայթյունի հետևանքները, և ի՞նչ իրավիճակ է հիմա։

-Վտանգները շատ մեծ են, որովհետև այնտեղ Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման սարքերի մասին է խոսքը, դա միջուկային վտանգն է, նաև այդ ջրհեղեղի վտանգը, որի պատճառով հարյուր բնակավայրերից պետք է մարդկանց դուրս բերել։ Ի դեպ, ամենամեծ վտանգը հենց գետի ձախ ափին է, որը դեռ ռուսական օկուպացիայի տակ է։ Ըստ երևույթին, նրանք այս ամենն արել են՝ իրենց նահանջն ինչ-որ կերպ ձևակերպելու համար։ Բայց տեխնածին հետևանքները կարող են լինել շատ ավելի ցավալի, որովհետև եթե ԶԱԷԿ-ի հովացման կայանը չունենա համապատասխան մակարդակի ջուր, կարող է նաև ատոմակայանի վրա ազդել։ Այս պահին տարհանում է իրականացվում։ Ռուսները փորձում են ինչ-որ կերպ խոչընդոտել՝ հրետակոծում են Խերսոնն ու մոտակա բնակավայրերը, բայց տարհանումն իրականացվում է։

-Հարակից շրջանների գյուղերում ընդհանրապես ի՞նչ վիճակ է, ի՞նչ ծավալի է ջրով ծածկված բնակավայրերի թիվը, արդյո՞ք կան զոհեր, հումանիտար իրադրությունն ինչպիսին է այդ բնակավայրերում։

-Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չունենք, բոլոր ծառայություններն աշխատում են, որ առավելագույնս արագ իրականացնեն տարհանումը։ Քանի որ ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող ափը մի քիչ ավելի բարձր է, ավելի հեշտ են փրկարարական գործողությունները։ Նրանց, ովքեր օկուպացված տարածքում են ապրում, նրանց օգնություն չի ցուցաբերվում ռուսական կողմից։ Հակառակը, նրանք փորձում են հիմա իրենց դիրքերն ինչ-որ կերպ դասավորել, որպեսզի կարողանան կրակով ապահովել իրենց նահանջը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան