Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ցնցված եմ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- գրել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս անդրադարձել է ՀԷԿ-ի ավերմանը։

«Կախովկայում ամբարտակի ոչնչացումը վտանգի տակ է դնում հազարավոր խաղաղ բնակիչների և լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սա վրդովվեցնող գործողություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դաժանությունը»,- նշել է Ստոլտենբերգը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ ամբարտակի ոչնչացումը դարձել է հակամարտության «նոր հարթություն», որը, սակայն, «համապատասխանում է Պուտինի՝ այս պատերազմը վարելու ձևին»։

«Սա բազմաթիվ հանցագործություններից մեկն է, որը մենք տեսել ենք Ուկրաինայում, և որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից։ Որպես պատերազմի վարման այս մեթոդի մի մաս՝ միշտ հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախներին, քաղաքներին, գյուղերին, հիվանդանոցներին, դպրոցներին և ենթակառուցվածքներին: Եվ հիմա հայտնվել է նոր հարթություն, բայց այն համապատասխանում է նրա հետ, թե ինչպես է Պուտինը վարում այս պատերազմը»,- ասել է Շոլցը WDR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հավելենք, որ ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը վաղ առավոտյան պայթեցրել են Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է այս լուրերը։

Էմմա Չոբանյան