Թեհրանն արձագանքել է Բաքվի ԱԳՆ-ի՝ իր քաղաքացիներին ուղղված Իրան չայցելելու կոչին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ օրերս արած հայտարարությանը, որով իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իրան։

«Հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի  դեսպանատան դեմ իրականացված «ահաբեկչական գործողությունը», որի հետևանքով Իրանում սահմանափակվեց մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում չայցելել Իրան առանց անհրաժեշտության, իսկ երկիր մուտք գործողներին էլ՝ լինել ուշադիր»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ  հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան էջում անդրադարձել է այս հայտարարությանը։ «Մեր քաղաքականությունը մնում է նույնը․ հենվել  վիզաների չեղարկման ու գրկաբաց մեր ադրբեջանցի քույրերին ու եղբայրներին ընդունելու վրա։ Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր օրակարգի առաջին տեղում է, իհարկե, փոխադարձ հարգանքի և հարևանության ավանդույթների նկատմամբ հարգանքի շրջանակներում»,- մասնավորապես, գրել է նա։

Հավելենք, որ Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Օրերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ  Իրանում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով։ Ադրբեջանում էլ ակտիվորեն շարունակվում են կրոնական տարբեր գործիչների ձերբակալությունները  Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։

Էմմա Չոբանյան