Չավուշօղլուն և Աքարը հեռացան․ Էրդողանը ձևավորել է Թուրքիայի նոր կառավարությունը

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ին երդմնակալության արարողությունից հետո պաշտոնապես ներկայացրեց նոր կառավարության կազմը։ Կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են միայն առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ու մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Բազմաթիվ փորձագետներ նշում էին, որ ֆինանսների նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքը կվերանշանակվի նախարարների կաբինետում՝ ընդգծելով, որ նրա նշանակումը դրական ազդեցություն կունենա տնտեսական խնդիրների լուծման հարցում։ Էրդողանը երկար ժամանակ նրա հետ բանակցություններ են վարում այդ հարցով, որոնք, փաստորեն, արդյունք են տվել․ Շիմշեքը գանձապետարանի և ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Նուրեդին Նեբաթիին։

Փոխնախագահի պաշտոնում Ֆուադ Օքթային փոխարինել է Ջևդեթ Յըլմազը, որն իր քաղաքական կարիերայի ընթացքում մշտապես Էրդողանի կողքին է եղել։

Իր հակարևմտյան հայտարարություններով աչքի ընկող ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին էլ փոխարինել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան։

Էրդողանը նոր կառավարության կազմում չի ներառել նաև նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին․ նրան այդ պաշտոնում փոխարինել է Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը։

ՊՆ ղեկավարի պաշտոնից էլ հեռացել է Հուլուսի Աքարը։ Էրդողանն ազգային պաշտպանության նախարար է նշանակել Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին, որը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։

Ինչ վերաբերում է կառավարության մյուս անդամներին․ շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար է նշանակվել Մեհմեթ Օզաշեքին, կրթության նախարար՝ Հաջը Բայրամ Վելի համալսարանի ռեկտոր Յուսուֆ Թեքինը, երիտասարդության և սպորտի նախարար՝ Օսման Աշքըն Բաքը, որն այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2017-2018 թվականներին։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվել է Ալփարսլան Բայրաքթարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարի պաշտոնում էլ նշանակվել է Իբրահիմ Յումաքլը։ Վերջիններն այս գերատեսչությունների ղեկավարների տեղակալներն են եղել։

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար է նշանակել ավտոճանապարհների գլխավոր տնօրեն Աբդուլքադիր Ուրալօղլուն, աշխատանքի և սոցիալական ապահովության նորանշանակ նախարար՝ Վեդաթ Իշըխանը։

Թուրքիայի կառավարության կաբինետում միակ կին նախարարը Մահինուր Օզդեմիր Գյոքթաշն է, որը նշանակվել է ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար։

Հավելենք, որ Մևլութ Չավուշօղլուն, Հուլուսի Աքարն ու Սուլեյման Սոյլուն իշխող կուսակցության ցուցակով ընտրվել են պատգամավորներ և, ամենայն հավանականությամբ, կվերցնեն մանդատները, քանի որ այլ պաշտոններում չեն նշանակվել։

Էմմա Չոբանյան