Ինչու է Փաշինյանը բարևել ծայրահեղական Իմամին․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Թուրքիայում հայտնի «Սուլեյման Աղա» աղանդի իմամներից մեկն է՝ Ադենշեներ, ծայրահեղական հայացքների և բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի։ Երկու օր առաջ Թուրքիայում Էրդողանի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը նրան բարևել է։ Եվ այդ ամենը թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալի արձագանքի արժանացել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ցուցադրելով լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը և Ադենշեները միմյանց ողջունում են ձեռքսեղմումով։

«Ուզում եմ հասկանալ` ո՞ր մի անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին բարևել»,- հարցրեց Մանուկյանը՝ դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Արտգործնախարարը պատասխանեց․ «Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ենթադրում եմ, հրավիրել են արտասահմանյան հյուրերի և հյուրերի Թուրքիայից, որոնց թվում նաև Հայաստանի վարչապետն է։
Ինչ-որ պահի մարդիկ շփվում են, բարևում են իրար։ Այդտեղ այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերի մասին տեղեկացնել, բոլորի ինքնակենսագրականներով, հայացքներով և գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չէ, կարծում եմ»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ դա սովորական բարև էր, որին քաղաքական տեսանկյունից պետք չէ նայել։

«Եթե երկու մարդ իրար մոտենում, բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել, որպեսզի անգիր իմանաս բոլորին։ Ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։