Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է: Երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդարադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական չլինի:
«Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ». Տիգրան Ավինյանը հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների որակին և տեխհսկողությանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների 1321 աշխատակից ներառվել է առողջապահական ապահովագրության փաթեթում: Նրանց ընտանիքի անդամները նույնպես կարող են ապահովագրվել նույն գումարի սահմանաչափով:

Հիմնանորոգվում են Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը, նկուղային հարկը: Շինարարության ընթացքում կվերակառուցվի լողավազանը, կբարելավվի հովացման համակարգը:

Նախորդ շաբաթ մաքրել է Սարալանջի ճանապարհի՝ Նորք-Մարաշից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած շուրջ 4 կմ հատվածը: Տարածքը մաքրվել է քարերից, շինանյութերից, գերաճած անպետք ծառատեսակներից ու թփերից:

Այս պահին փոխարիվում են քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման: Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ:

«Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վերջին խմբաքանակի տեխնիկական բնութագրի անհամապատասխանության խնդիրներն ընկերության կողմից չլուծելու պարագայում քաղաքապետարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Եթե տեխնիկական առաջադրանքին ոչ համապատասխան որևէ ծառայություն կամ ապրանք մատակարարվի Երևանի քաղաքապետարանին՝ ամենակոշտ ձևով քաղաքապետարանն իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է: Սա այսուհետ քաղաքապետարանի գործելաոճն է լինելու բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ» ,-շեշտել է Տիգրան Ավինյանը: